Մեր հաճախորդները

Ապացուցված արդյունքներն իրենց մասին խոսում են

Արտադրական հզորության ընդլայնում՝ բարձր արտադրողականությամբ սարքավորման միջոցով

Ընկերության մասին
VV ICE-ը սննդային սառույցի արտադրությամբ զբաղվող բիզնես է, որը հիմնադրվել է 2005 թվականին։ Ընկերությունը համագործակցում է սառույցի արտադրության սարքավորումներ արտադրող առաջատար ընկերությունների հետ և զարգացնում է բարձրորակ սառույցի արտադրությունը։

Ընկերության անվանում

Ոլորտ

Սննդային սառույցի արտադրություն

Հիմնադրման տարի


2005

Խնդիրը

Արտադրության ընդլայնման և արտադրողականության բարձրացման համար VV ICE-ին անհրաժեշտ էր ավելի մեծ արտադրական հզորությամբ սառույցի արտադրության սարքավորում։ 

«ԱյԴի Լիզինգ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության, ինչպես նաև ԳՀՀ Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման ծրագրի շրջանակներում հաճախորդը ձեռք բերեց սառույցի արտադրման Hoshizaki IM-240DWPE-32 և պահեստի  B-340SB սարքավորումների ֆինանսավորում։ 


Ծրագրի պրոդուկտ.
Էներգաարդյունավետության ֆինանսավորում

Բերած արդյունքը

Լիզինգի միջոցով Hoshizaki սարքավորման ձեռքբերումը նպաստել է VV.ICE COMPANY-ի արտադրության ընդլայնմանը և արտադրական հզորության ավելացմանը։

Արտադրական հզորության ընդլայնում
Արտադրողականության բարձրացում
Սառույցի պահեստավորման լրացուցիչ հնարավորություն

Նախագծի պատկերներ

Ծրագրի մասին

    Ծրագիրն իրականացվել է ԳՀՀ Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման ծրագրի շրջանակում՝ IDLeasing ՈՒՎԿ ՍՊԸ համագործակցությամբ։

    Շահառուները կին ձեռներեցներ են, որոնք ֆինանսավորում են ստացել Կանանց ձեռներեցության ծրագրի շրջանակում՝ իրենց բիզնեսներում էներգաարդյունավետ և կայուն լուծումների ներդրման նպատակով։

    Ծրագիրը աջակցում է Հայաստանում գործող այն բիզնեսներին, որոնք ներդրումներ են իրականացնում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ոլորտում՝ նպաստելով էներգիայի սպառման նվազեցմանը, արտադրողականության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացմանը։

Ստեղծե՛ք ձեր սեփական հաջողության պատմությունը IDLeasing-ի հետ։

Ներկայացրեք լիզինգի հայտ և կատարեք հաջորդ քայլը ձեր բիզնեսի զարգացման համար։

Ստանալ խորհրդատվություն
CRM-форма появится здесь

Այլ հաջողության պատմություներ

Ավելի արագ տեխնիկական սպասարկում՝ ընդլայնվող էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցի համար

Լիցքավորման ցանցի ընդլայնմանը զուգահեռ EVAN-ին անհրաժեշտ էր տեխնիկական թիմի համար հուսալի տրանսպորտային լուծում։ IDLeasing-ի միջոցով V6E-VAN-ի լիզինգը հնարավորություն տվեց ավելի արդյունավետ իրականացնել տեխնիկական սպասարկումը՝ ավելի քան 200 լիցքավորման կայաններում։

Հյուրանոցի զարգացմանն աջակցող արևային էներգիայի լուծում

Tomus Hotel-ի ընդլայնմանը զուգահեռ աճեցին նաև կոմունալ ծախսերը՝ ստեղծելով էներգիայի ավելի արդյունավետ լուծման անհրաժեշտություն։ Լիզինգի միջոցով հյուրանոցը ներդրում կատարեց արևային էներգիայի համակարգում՝ իր ընդլայնվող գործունեությանն աջակցելու և ավելի կայուն էներգետիկ լուծման անցնելու նպատակով։

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

Ուշադրություն
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է 07.08.2026 09:42