Մեր հաճախորդները

Ապացուցված արդյունքներն իրենց մասին խոսում են

Ավելի արագ տեխնիկական սպասարկում՝ ընդլայնվող էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցի համար

Ընկերության մասին
«ԷՎԱՆ» ՍՊԸ-ն հայկական ընկերություն է, որը մասնագիտացած է էլեկտրամոբիլների լիցքավորման համալիր լուծումների մշակման, արտադրության և ներդրման ոլորտում։ Ընկերությունը համատեղում է լիցքավորման սարքավորումների սեփական արտադրությունը և ողջ Հայաստանում լիցքավորման կայանների ցանցի զարգացումը՝ նպաստելով կայուն տրանսպորտի զարգացմանը։

Ընկերության անվանում

«ԷՎԱՆ» ՍՊԸ

Ոլորտ

Էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածք

Հիմնադրման տարի

2021

Խնդիրը

Լիցքավորման ցանցի ընդլայնմանը զուգահեռ անհրաժեշտություն էր առաջացել տարբեր տեղադրված վայրերում տեխնիկական սպասարկումն ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու համար։ Տեխնիկական թիմի համար անհրաժեշտ էր տրանսպորտային միջոց, որը հնարավորություն կտար ավելի օպերատիվ հասնել լիցքավորման կայաններ և ապահովել ցանցի կայուն աշխատանքը։

«ԱյԴի Լիզինգ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության, ինչպես նաև ԳՀՀ Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման ծրագրի շրջանակներում հաճախորդը ձեռք բերեց V6E-VAN Էլեկտրական կոմերցիոն ավտոմեքենայի ֆինանսավորում։



Ծրագրի պրոդուկտ.
Էներգաարդյունավետության ֆինանսավորում

Բերած արդյունքը

Ավտոմեքենայի ձեռքբերման շնորհիվ ընկերությունը կարողացավ ավելի օպերատիվ իրականացնել տեխնիկական սպասարկումն ու աջակցել ընդլայնվող լիցքավորման ցանցի կայուն աշխատանքին

Օպերատիվություն
Տեխնիկական թիմի ավելի արագ արձագանք սպասարկման անհրաժեշտությանը։
Կայունություն
Լիցքավորման ենթակառուցվածքի աշխատանքի կայունության բարելավում։
Ցանցի զարգացում
Ընդլայնվող լիցքավորման կայանների ցանցի ավելի արդյունավետ սպասարկում։

Նախագծի պատկերներ

Ծրագրի մասին

    Ծրագիրն իրականացվել է ԳՀՀ Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման ծրագրի շրջանակում՝ IDLeasing ՈՒՎԿ ՍՊԸ համագործակցությամբ։

    Շահառուները կին ձեռներեցներ են, որոնք ֆինանսավորում են ստացել Կանանց ձեռներեցության ծրագրի շրջանակում՝ իրենց բիզնեսներում էներգաարդյունավետ և կայուն լուծումների ներդրման նպատակով։

    Ծրագիրը աջակցում է Հայաստանում գործող այն բիզնեսներին, որոնք ներդրումներ են իրականացնում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ոլորտում՝ նպաստելով էներգիայի սպառման նվազեցմանը, արտադրողականության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացմանը։

Ստեղծե՛ք ձեր սեփական հաջողության պատմությունը IDLeasing-ի հետ։

Ներկայացրեք լիզինգի հայտ և կատարեք հաջորդ քայլը ձեր բիզնեսի զարգացման համար։

Ստանալ խորհրդատվություն
CRM-форма появится здесь

Այլ հաջողության պատմություներ

Հյուրանոցի զարգացմանն աջակցող արևային էներգիայի լուծում

Tomus Hotel-ի ընդլայնմանը զուգահեռ աճեցին նաև կոմունալ ծախսերը՝ ստեղծելով էներգիայի ավելի արդյունավետ լուծման անհրաժեշտություն։ Լիզինգի միջոցով հյուրանոցը ներդրում կատարեց արևային էներգիայի համակարգում՝ իր ընդլայնվող գործունեությանն աջակցելու և ավելի կայուն էներգետիկ լուծման անցնելու նպատակով։

Սառույցի արտադրության ընդլայնում՝ բարձր արտադրողականությամբ սարքավորման միջոցով

VV.ICE COMPANY-ի արտադրանքի պահանջարկի աճին զուգահեռ ընկերությանն անհրաժեշտ էր բարձրացնել արտադրական հզորությունները։ Լիզինգի միջոցով ընկերությունը ձեռք բերեց Hoshizaki սառույցի արտադրության համակարգ՝ աջակցելով արտադրության ընդլայնմանը և արտադրողականության բարձրացմանը։

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

Ուշադրություն
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է 07.08.2026 09:42