Մեր հաճախորդները

Ապացուցված արդյունքներն իրենց մասին խոսում են

Կայուն էներգիան՝ հյուրանոցային բիզնեսի շարունակական զարգացման միջոց

Ընկերության մասին
«Թոմուս» հյուրանոցը գործունեություն է ծավալում հյուրընկալության ոլորտում՝ Գյումրիում։ Հյուրանոցը սկսել է գործել 2018 թվականին՝ ի սկզբանե 6 սենյակով, և հետագայում աստիճանաբար ընդլայնել է սենյակների և սրճարանային տարածքի քանակը։

Ընկերության անվանում

Թոմուս Հյուրանոց

Ոլորտ

Հյուրընկալություն/հյուրանոցային բիզնես

Հիմնադրման տարի

2018

Խնդիրը

Հյուրանոցի ընդլայնմանը, սենյակների և սրճարանային տարածքի ավելացմանը զուգահեռ աճել են նաև էներգիայի և կոմունալ ծառայությունների պահանջները։ Նախկինում ընկերությունը հետաքրքրվել էր արևային էներգիայի կիրառմամբ, սակայն տանիքի թեթև կոնստրուկցիայի և արևային պանելների տեղադրման բարձր արժեքի պատճառով ներդրումը չէր իրականացվել։

Բիզնեսի հետագա ընդլայնման և ավելի կայուն էներգիայի աղբյուրի անհրաժեշտության պայմաններում ընկերությունը արևային էներգիան դիտարկեց որպես իր գործունեությանն աջակցող լուծում։

«ԱյԴի Լիզինգ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության, ինչպես նաև ԳՀՀ Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման ծրագրի շրջանակներում հաճախորդը ձեռք բերեց  Zn-Shine 630W արևային էներգիայի համակարգերի ֆինանսավորում։ 


Ծրագրի պրոդուկտ.
Մինչև 150 կՎտ արևային կայաններ

Բերած արդյունքը

Արևային համակարգի ներդրումը հյուրանոցին հնարավորություն է տալիս անցում կատարել ավելի կայուն էներգիայի աղբյուրի և աջակցել բիզնեսի հետագա զարգացմանը։

Անցում վերականգնվող էներգիայի օգտագործմանը
Աջակցություն ընդլայնվող բիզնեսի գործունեությանը
Ավելի կայուն էներգիայի օգտագործում
Երկարաժամկետ բիզնեսի զարգացման աջակցություն

Նախագծի պատկերներ

Ծրագրի մասին

    Ծրագիրն իրականացվել է ԳՀՀ Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման ծրագրի շրջանակում՝ IDLeasing ՈՒՎԿ ՍՊԸ համագործակցությամբ։

    Շահառուները կին ձեռներեցներ են, որոնք ֆինանսավորում են ստացել Կանանց ձեռներեցության ծրագրի շրջանակում՝ իրենց բիզնեսներում էներգաարդյունավետ և կայուն լուծումների ներդրման նպատակով։

    Ծրագիրը աջակցում է Հայաստանում գործող այն բիզնեսներին, որոնք ներդրումներ են իրականացնում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ոլորտում՝ նպաստելով էներգիայի սպառման նվազեցմանը, արտադրողականության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացմանը։

Ստեղծե՛ք ձեր սեփական հաջողության պատմությունը IDLeasing-ի հետ։

Ներկայացրեք լիզինգի հայտ և կատարեք հաջորդ քայլը ձեր բիզնեսի զարգացման համար։

Ստանալ խորհրդատվություն
CRM-форма появится здесь

Այլ հաջողության պատմություներ

Ավելի արագ տեխնիկական սպասարկում՝ ընդլայնվող էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցի համար

Լիցքավորման ցանցի ընդլայնմանը զուգահեռ EVAN-ին անհրաժեշտ էր տեխնիկական թիմի համար հուսալի տրանսպորտային լուծում։ IDLeasing-ի միջոցով V6E-VAN-ի լիզինգը հնարավորություն տվեց ավելի արդյունավետ իրականացնել տեխնիկական սպասարկումը՝ ավելի քան 200 լիցքավորման կայաններում։

Սառույցի արտադրության ընդլայնում՝ բարձր արտադրողականությամբ սարքավորման միջոցով

VV.ICE COMPANY-ի արտադրանքի պահանջարկի աճին զուգահեռ ընկերությանն անհրաժեշտ էր բարձրացնել արտադրական հզորությունները։ Լիզինգի միջոցով ընկերությունը ձեռք բերեց Hoshizaki սառույցի արտադրության համակարգ՝ աջակցելով արտադրության ընդլայնմանը և արտադրողականության բարձրացմանը։

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

Ուշադրություն
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է 07.08.2026 09:42