+374 12 77 70 77

ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ

ԱյԴի Լիզինգ ՈՒՎԿ ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և նախաձեռնող Վաճառքի մասնագետի: Այս պաշտոնը կարևոր է նոր հաճախորդների ներգրավման, լիզինգային ծառայությունների ներկայացման և վաճառքի գործընթացի կազմակերպման համար։


Աշխատանքային պարտականություններ
  • Հավաքագրել տեղեկատվություն ընկերության պոտնեցիալ հաճախորդների վերաբերյալ
  • Խթանել ընկերության վաճառքները սառը զանգերի և հանդիպումների միջոցով
  • Բացահայտել հաճախորդների պահանջարկը և ներկայացնել վերջինս բավարարող առաջարկներ
  • Դիտարկել լիզինգի հայտեր, հավաքագրել հաճախորդից լիզինգի դիտարկման համար անհրաժեշտ փաստաթղթեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություններ, հետևել ժամկետանց լիզինգի գործարքներին` վերջիններիս քանակը և ծավալը հնարավորինս նվազեցնելու նպատակով
  • Լիզինգի դիտարկման, տրամադրման և սպասարկման ընթացքում` համագործակցել գործընթացում ներգրավված գործընկերների հետ, աջակցել վերջիններիս իրենց գործառույթների իրականացման մեջ, վերահսկել լիզինգի հայտի ամբողջ ընթացքը և լուծել ընթացքում առաջացած խնդիրները:
  • Տրամադրված լիզինգի սպասարկման ընթացքում կապի մեջ լինել հաճախորդի հետ, հնարավորինս տեղյակ լինել հաճախորդի ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի մասին:

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտում)
  • Վաճառքի և բանակցությունների վարման հմտություններ
  • Շփման բարձր հմտություններ և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
  • Կոնֆլիկտային իրավիճակներում կոմպրոմիս գտնելու ունակություն
  • Բանակցություններ վարելու հմտություններ
  • Ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Սեղմ ժամկետներում աշխատելու և առաջադրանքներում ճիշտ առաջնահերթություններ տալու ունակություն

Լրացուցիչ տեղեկություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն:

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

Ուշադրություն
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է 19.05.2025 11։05