ՄԵՆԵՋՄԵՆԹ

կարեն մարգարյան
Խորհրդի Անդամ
Կարեն Մարգարյանը տնտեսագիտության դոկտոր է, տեխնիկական գիտությունների թեկնածու`ավելի քան 37 տարվա փորձով ղեկավար պաշտոններում: Ներկայումս Երևանի Հայ-ռուսական համալսարանի մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրենն է։ 2016 թվականից «ԱյԴի Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամ է։ 2022 թվականից GFN.AM-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Ունի գիտական կոչումներ և հեղինակ է տնտեսագիտության ու կառավարման վերաբերյալ ավելի քան հիսուն գիտական աշխատությունների։ Կարեն Մարգարյանը հայտնի է նաև որպես տասից ավելի գեղարվեստական վեպերի հեղինակ։

ՎԱԴԻՄ ԶԱԼԵԵՎ
Գործադիր Տնօրեն, Խորհրդի Անդամ
Վադիմ Զալեևը բիզնեսի փորձառու ղեկավար է, ով ունի 25 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, այդ թվում՝ 20 տարի՝ լիզինգային գործունեության մեջ։ 2018-ից 2024 թվականներին ստանձնել է լիզինգի ոլորտում ծրագրային լուծումներ մշակող ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը՝ առաջնորդելով բնագավարում նորարարական և տեխնոլոգիական առաջընթացը։
2001 թվականին Հեռավոր Արևելքի պետական համալսարանում գերազանցությամբ ստացել է միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Գլխավոր հաշվապահ
Ծնվել է 1980թ. հունիսի 1-ին:
2024 թ-ի մայիսի 24-ին նշանակվել է «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում։
2002 թ.-ին Ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը: Ունի ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում:

Ջուլիետա Պետրոսյան
Վերստուգող, Ներքին Աուդիտի Ծառայության Ղեկավար
Ծնվել է 1984թ. օգոստոսի 28-ին։
2024թ.-ի մայիսի 24-ին նշանակվել է < ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ> ՈւՎԿ ՍՊԸ վերստուգող, ներքին աուդիտի ծառայության ղեկավարի պաշտոնում։
2006թ.-ին ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը։
Ունի 18 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում։