Մոնիթորինգի կրտսեր մասնագետ

ID LEASING UCO LLC-ն փնտրում է պատասխանատու, ուշադիր և նախաձեռնող մոնիթորինգի կրտսեր մասնագետի։ Այս պաշտոնը կարևոր է լիզինգային պորտֆելի ընթացիկ վերահսկման, հաճախորդների պարտավորությունների և պայմանագրային պայմանների մոնիթորինգի, հնարավոր ռիսկերի վաղ հայտնաբերման և դրանց արդյունավետ կառավարման գործընթացին աջակցելու համար։

Հիմնական պարտականություններ՝
Իրականացնել լիզինգի առարկաների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ֆինանսական մոնիթորինգ
Վերահսկել լիզինգի առարկաների ապահովագրական պատահարները
Մասնակցել լիզինգի առարկաների հանձնման-ընդունման գործընթացին
Կազմակերպել շարժական գույքի և տրանսպորտային միջոցների նկատմամբ ընկերության իրավունքների գրանցումը
Իրականացնել ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ

Պահանջվող որակավորումներ՝
  • Բարձրագույն կրթություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Սթրեսակայունություն և ինքնակառավարման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Զարգացած համակարգչային հմտություններ
  • Սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Լարված աշխատանքային պայմաններում աշխատելու կարողություն
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Պահանջվող թեկնածուի մակարդակ՝
Junior

Մասնագիտական հմտություններ՝
Մոնիթորինգ և գնահատում

Անձնական հմտություններ՝
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Վերլուծական հմտություններ
  • Թիմային աշխատանք
  • Արագ սովորելու ունակություն
  • Սահմանված ժամկետները պահպանելու կարողություն

Լրացուցիչ տեղեկատվություն՝
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես՝ բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն։

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

Ուշադրություն
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է 25.08.2026 17։42