Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը հնարավորություն է տալիս բիզնեսներին օգտվել պետական սուբսիդավորմամբ լիզինգային ֆինանսավորումից՝ արտադրական հզորությունների արդիականացման, նոր տեխնոլոգիաների ներդրման և բիզնեսի մրցունակության բարձրացման նպատակով։
Ծրագրի շրջանակում հնարավոր է ֆինանսավորել նոր մեքենասարքավորումների, արտադրական գծերի, թվայնացման լուծումների և արտադրողականության բարձրացմանն ուղղված ներդրումների ձեռքբերումը։
Ովքե՞ր կարող են օգտվել
Ծրագիրը նախատեսված է հետևյալ ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար՝
- Մշակող արդյունաբերություն
- Հանքարդյունաբերություն
- Էներգետիկա
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կապ
- Շինարարություն
- Տրանսպորտ և լոգիստիկա
- Ավտոմեքենաների սպասարկում և նորոգում
- Կացության կազմակերպում (ՀՀ մարզերում)
- Գիտական և տեխնիկական գործունեություն
- Կրթություն
- Առողջապահություն
- Ստեղծագործական և մշակութային ոլորտներ
Ինչ կարող է ֆինանսավորվել
- Նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ
- Արտադրական սարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր
- Թվայնացման ծրագրային լուծումներ
- Արտադրողականության բարձրացման խորհրդատվական ծառայություններ
- Սարքավորումների տեղադրման նպատակով կապիտալ շինարարություն