Մարտ 14, 2026

ID Leasing-ը մեկնարկում է համագործակցությունը KfW Կանաչ Ֆինանսավորման Ծրագրի շրջանակում

ID Leasing-ը ուրախ է հայտարարել KfW Վերականգնվող Էներգիայի և Էներգաարդյունավետության Ֆինանսավորման Ծրագրի շրջանակում համագործակցության մեկնարկի մասին, որի նպատակն է աջակցել Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը և խթանել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու ներդրումները։

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի զարգացման բանկի՝ Kreditanstalt für Wiederaufbau (KfW)-ի հետ համագործակցությամբ և առաջարկում է ֆինանսավորման լուծումներ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ ներդրումների համար, որոնք նպաստում են էներգիայի սպառման կրճատմանը, արտադրողականության բարձրացմանը և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը։

Ծրագիրը նախատեսված է շահառուների լայն շրջանակի համար՝

• Իրավաբանական անձինք
• Անհատ ձեռնարկատերեր
• Ֆիզիկական անձինք
• Կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներ

Ֆինանսավորման հնարավորություններ

Ծրագրի շրջանակում հնարավոր է ֆինանսավորել՝

• Մինչև 150 կՎտ հզորությամբ արևային կայաններ
• 150 կՎտ-ից բարձր արդյունաբերական արևային կայաններ
• Էներգաարդյունավետ սարքավորումներ և տեխնիկա
• Էներգաարդյունավետ տրանսպորտային միջոցներ
• Շինարարական և արդյունաբերական տեխնիկա, որը համապատասխանում է էներգաարդյունավետության պահանջներին

Ծրագիրն առաջարկում է ճկուն ֆինանսավորման պայմաններ, մրցունակ տոկոսադրույքներ, մինչև 120 ամիս լիզինգի ժամկետ և ընտրված պրոդուկտների համար ID Leasing-ի կողմից տրամադրվող ապահովագրություն։

Աջակցելով վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտի ներդրումներին՝ ID Leasing-ը շարունակում է նպաստել Հայաստանի կայուն զարգացման նպատակներին՝ օգնելով բիզնեսներին նվազեցնել գործառնական ծախսերը և բարձրացնել մրցունակությունը։

Ծանոթացեք ծրագրի մանրամասներին և հասանելի ֆինանսավորման լուծումներին KwF Կանաչ Ֆինանսավորման հատուկ էջում։

> Նորություններ

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

Ուշադրություն
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է 07.06.2026 09։42