ՄԵՆԵՋՄԵՆԹ
Ջուլիետա Պետրոսյան
Վերստուգող, Ներքին Աուդիտի Ծառայության Ղեկավար
Ծնվել է 1984թ. օգոստոսի 28-ին։
2024թ.-ի մայիսի 24-ին նշանակվել է < ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ> ՈւՎԿ ՍՊԸ վերստուգող, ներքին աուդիտի ծառայության ղեկավարի պաշտոնում։
2006թ.-ին ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը։
Ունի 18 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում։
կարեն մարգարյան
Կարեն Մարգարյանը տնտեսագիտության դոկտոր է, տեխնիկական գիտությունների թեկնածու`ավելի քան 37 տարվա փորձով ղեկավար պաշտոններում: Ներկայումս Երևանի Հայ-ռուսական համալսարանի մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրենն է։ 2016 թվականից «ԱյԴի Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամ է։ 2022 թվականից GFN.AM-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Ունի գիտական կոչումներ և հեղինակ է տնտեսագիտության ու կառավարման վերաբերյալ ավելի քան հիսուն գիտական աշխատությունների։ Կարեն Մարգարյանը հայտնի է նաև որպես տասից ավելի գեղարվեստական վեպերի հեղինակ։
ԿՐԻՍՏԻՆԱ ՀԱՍՐԱԹՅԱՆ
Խորհրդի անդամ
Ծնվել է 01.12.1977թ.-ին, Երևան քաղաքում
1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Ընդհանուր տնտեսագիտության բաժինը (տնտեսագետի որակավորմամբ)` ստանալով բակալավրի կոչում, իսկ 2010 թվականին՝ Պետական կառավարման ակադեմիայի Կառավարման/Հանրային ֆինանսների կառավարում բաժինը` ստանալով մագիստրի կոչում:
Ունի ռազմավարական պլանավորման, ֆինանսական խորհրդատվության և կառավարման ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ հայկական շուկայի առաջատար ընկերություններում: Ներկայումս զբաղեցնում է “ԱՅԴԻ ԳՐՈՒՓ” ՓԲԸ -ի Ֆինանսական հաշվետվությունների ղեկավարի պաշտոնը: 2024 թ-ից “ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ” ունիվերսալ վարկային կազմակերպության ՍՊԸ-ի խորհրդի անդամ է:
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Գլխավոր հաշվապահ
Ծնվել է 1980թ. հունիսի 1-ին:
2024 թ-ի մայիսի 24-ին նշանակվել է «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում։
2022 թ.-ին Ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը: Ունի ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում: