Մանրածախ վաճառքի մասնագետ

ID LEASING UCO LLC-ն փնտրում է պատասխանատու և նախաձեռնող մանրածախ վաճառքի մասնագետի։ Այս պաշտոնը կարևոր դեր է խաղում նոր հաճախորդների ներգրավման, ընկերության լիզինգային ծառայությունների ներկայացման, հաճախորդների կարիքների բացահայտման, ինչպես նաև վաճառքի գործընթացի արդյունավետ կազմակերպման և զարգացման գործում։

Հիմնական պարտականություններ՝
  • Բացահայտել հաճախորդների կարիքներն ու պահանջները և ներկայացնել դրանց համապատասխան լիզինգային առաջարկներ
  • Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին լիզինգային ծառայությունների, պայմանների և գործընթացի վերաբերյալ
  • Ընդունել և ուսումնասիրել լիզինգի հայտերը, հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը և ապահովել հայտերի ամբողջականությունը
  • Իրականացնել հաճախորդների ֆինանսական և այլ անհրաժեշտ տվյալների նախնական վերլուծություն
  • Հետևել լիզինգի հայտի ամբողջ ընթացքին՝ հայտի ընդունումից մինչև գործարքի տրամադրում և սպասարկում
  • Լիզինգի գործընթացի ընթացքում համագործակցել ներգրավված գործընկերների և ներքին ստորաբաժանումների հետ՝ ապահովելով գործընթացի արդյունավետ և ժամանակին իրականացումը
  • Աջակցել հայտերի ընթացքում առաջացած խնդիրների լուծմանը և ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում
  • Լիզինգի սպասարկման ընթացքում պահպանել պարբերական կապ հաճախորդների հետ և անհրաժեշտության դեպքում բացահայտել նրանց ֆինանսական և այլ փոփոխությունները
  • Հետևել ժամկետանց լիզինգային գործարքներին՝ նպաստելով ժամկետանց պարտավորությունների քանակի և ծավալի նվազեցմանը
  • Ապահովել հաճախորդների հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների ձևավորումն ու զարգացումը

Պահանջվող որակավորումներ՝
  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կամ հարակից ոլորտներում)
  • Վաճառքի և բանակցությունների վարման հմտություններ
  • Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու և երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու կարողություն
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
  • Հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան լուծումներ առաջարկելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և արդյունքի նկատմամբ կողմնորոշվածություն
  • Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ հաղորդակցվելու և լուծումներ գտնելու ունակություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու կարողություն
  • Ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Սեղմ ժամկետներում աշխատելու, աշխատանքը ճիշտ պլանավորելու և առաջնահերթություններ սահմանելու ունակություն
  • Նախաձեռնողականություն և արագ կողմնորոշվելու ունակություն

Պահանջվող թեկնածուի մակարդակ՝
Mid Level

Մասնագիտական հմտություններ՝
Ակտիվ վաճառք
Մանրածախ վաճառք

Անձնական հմտություններ՝
Ինքնուրույն աշխատելու կարողություն
Բանակցությունների վարման հմտություններ
Հաճախորդամետ և սպասարկման վրա կենտրոնացած մոտեցում
Համագործակցելու կարողություն
Հաղորդակցման հմտություններ

Լրացուցիչ տեղեկատվություն՝

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես՝ բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն։

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

Ուշադրություն
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է 21.08.2026 17։42