մեր մասին

Ընկերության մասին

«ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն ֆինանսական լիզինգային ընկերություն է, որը նպատակ ունի Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հասանելի և հարմար դարձնել տրանսպորտային միջոցների, սարքավորումների և այլ ակտիվների ձեռքբերումը։ Ճկուն լիզինգային լուծումներ առաջարկելով՝ մենք ձգտում ենք աջակցել մեր հաճախորդներին աճել, նորարարել և ներդրում անել իրենց ապագայի մեջ՝ միաժամանակ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը։
«ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն կազմում է ID Group-ի մաս:
Իմանալ ավելին ID Group-ի մասին

Ընկերությունը գրանցվել է ՀՀ ԿԲ-ի կողմից 24.05.2024 թվականին։

 

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ID Leasing-ի առաքելությունն է լիզինգը դարձնել պարզ, հարմար և վստահելի ֆինանսական գործիք Հայաստանի ձեռնարկատերերի և անհատների համար` խթանելով նրանց զարգացումը և հաջողությունը։


ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Մենք նպատակ ունենք լիզինգը դարձնել Հայաստանում տրանսպորտային ﬕջոցների, սարքավորուﬓերի և տեխնոլոգիաների արդիականացման հարմարավետ լուծում։ Լուծում, որը մարդիկ ճանաչում են, վստահում և նախընտրում իր արագության, պարզության և հասանելիության համար։

Մեր նպատակն է դառնալ Հայաստանի առաջատար լիզինգային ընկերությունը՝ առաջարկելով հարմար և ժամանակակից ֆինանսական լուծուﬓեր, ինչպես նաև աջակցելով հաճախորդներին վստահորեն զարգացնել իրենց բիզնեսը և հասնել դրված նպատակներին։

Ընկերությունը նպատակ ունի խթանել էներգաարդյունավետ ներդրուﬓերի ֆինանսավորումը՝ նպաստելով շրջակա ﬕջավայրի պահպանությանը, ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառմանը և տնտեսության կայուն զարգացմանը:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Պարզություն

Մենք լիզինգը դարձնում ենք հասկանալի, պարզ և հարմար՝ ավելի հեշտ դարձնելով հաճախորդի ֆինանսական որոշումները։

Թափանցիկություն և ազնվություն

Մենք խոսում ենք հաճախորդի լեզվով՝ առանց բարդ տերմինների կամ թաքնված պայմանների։

Անհատական մոտեցում

Մենք ուսումնասիրում ենք յուրաքանչյուր հաճախորդի նպատակներն ու կարիքները՝ առաջարկելով անհատական լուծումներ։

Արագություն

Մենք գնահատում ենք ձեր ժամանակը։ Մեր բոլոր գործընթացները կազմակերպված են հնարավորինս արագ և արդյունավետ կերպով։

Նորարարություն

Մենք ձգտում ենք մեր ծառայությունները դարձնել հասանելի ցանկացած պահի և ցանկացած վայրից։

Աջակցություն

Մենք ձեր կողքին ենք յուրաքանչյուր փուլում՝ առաջին խորհրդատվությունից մինչև գործարքի ավարտ։

Թիմային աշխատանք

Մեր ամբողջ թիմը աշխատում է ընդհանուր նպատակի համար՝ ապահովելու յուրաքանչյուր հաճախորդի գոհունակությունը։

Ընկերության ներքին վարչակազմակերպական կառուցվածքը

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ընկերության անուն




ԱՅԴԻ Լիզինգ ՈՒՎԿ ՍՊԸ

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)


02910482

Իրավաբանական և գլխամասային գրասենյակի հասցե, հեռախոսահամար

Միացեք մեզ սոցիալական ցանցերում

Ուշադրություն
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է 19.05.2025 11։05